Սոցիալական գովազդը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող և առևտրային բնույթ կրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդի հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից:
Սոցիալական գովազդի արտադրության և տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net