Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 24, դեմ՝ 75 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: