Ինչպե՞ս են հաշվարկվում անաշխատունակության օրերը աշխատանքից ազատելիս

Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով:

 

Աշխատողը համարվում է երկարատև անաշխատունակ, եթե նա ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով: Օրինակ, եթե 2012թ. դեկտեմբերի 21–ի դրությամբ աշխատողը ունի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայություն 140 օր, ապա գործատուն կարող է նրան աշխատանքից ազատել, եթե այդ 140 օրերը 2011թ. դեկտեմբերի 21-ից 2012թ. դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում են:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել