Հովհաննես Քոչարյանը վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է ստացել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 15-ին հրամագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Իշխանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Ծնվել է 1974 թ. մարտի 4-ին, Արմավիր քաղաքում:
1995 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցը:
14.09.1995 թ. նշանակվել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի պետական-իրավական առարկաների ամբիոնի դասախոսի պաշտոնին:
04.10.1997-16.10.2000 թթ.` ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի սահմանադրական, մունիցիպալ և վարչական իրավունքի ամբիոնի դասախոս:
16.10.2000-09.04.2002 թթ.` ՀՀ ՆԳՆ ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ:
2002 թ. ապրիլից ծառայությունը շարունակել է ՀՀ ՆԳՆ իրավական ապահովման վարչությունում` զբաղեցրել է իրավական ակտերի մշակման բաժնի պետի, ապա վարչության պետի տեղակալի, ինքը և իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնները:
2006 թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
24.06.2008-09.12.2011 թթ.` ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ:
25.05.2009-12.02.2013 թթ. համատեղության կարգով դասավանդել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում:
09.12.2011-09.01.2012 թթ.` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ:
09.01.2012-07.05.2013 թթ.` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ:
07.05.2013 թ. ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. մայիսի 13-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. դեկտեմբերի 1-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

Պարգևատրվել է` 
ՀՀ Նախագահի հրամանագրով.
– 2016 թ.՝ Մխիթար Գոշի մեդալով,
ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել