Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Պետություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Արման Բոշյանը, Շաքե Իսայանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել