Ինչ պատասխանատվություն է նախատեսված փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելու համար

Հաճախ մարդու կյանքը փրկելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել մարմնի մասի կամ հյուսվածքի փոխպատվաստում:

 

Պետք է իմանալ, որ մարդու մարմնի մասը կամ հյուսվածքները վերցնելու կամ փոխպատվաստման՝ օրենքով նախատեսված պայմաններն ու կարգը խախտելը, որն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել մարմնի մասեր կամ հյուսվածքներ տվողի կամ ընդունողի առողջությանը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել