Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:
«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։