Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 27-ին երկու կարգադրություն է ստորագրել, որոնց համաձայն.
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել
- Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը,
- Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը: