Բնակիչները գետն են նետում ամեն ինչ` պոլիէթիլենային տոպրակներից սկսած մինչև ավտոմեքենայի թափք. Էրեբունի վարչական շրջան

Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը տեսանյութ է տարածել. «Տեսեք ինչ դժվարությամբ են մաքրում գետերի հուները։ Դրան ի պատասխան՝ բնակիչները գետն են նետում ամեն ինչ` պոլիէթիլենային տոպրակներից սկսած մինչև ավտոմեքենայի թափք:

Բայց մենք չենք զլանա և ևս մեկ անգամ կխնդրենք և կհորդորենք ձեզ՝ գետը չդարձնել աղբավայր:

Էրեբունի վարչական շրջանի տարածքում իրականացվում է Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքներ: Գործընթացը կատարվում է 4-5 միավոր հատուկ տեխնիկայի միջոցով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել