Վալերիյ Օսիպյանի հրամանով սահմանվել է ոստիկանության ծառայողներին պարգևատրում տալու չափը և կարգը

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի 3-Լ հրամանով սահմանվել է ոստիկանության ծառայողներին պարգևատրում տալու չափը և կարգը:

Այսպիսով՝

  • Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին՝ աշխատավարձի մինչև 80 տոկոսի չափով,
  • գլխավոր վարչությունների պետերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ 40 տոկոսի չափով,
  • գլխավոր վարչությունների պետերի տեղակալներին, ինքնուրույն, այդ թվում՝ մարզային վարչությունների պետերին՝ 30 տոկոսի չափով,
  • ինքնուրույն և տարածքային բաժինների պետերին՝ 27 տոկոսի չափով:

Հրամանում նշված է նաև, որ կարող են սահմանվել նաև լրացուցիչ պարգևատրումներ՝ մինչև 500 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել