Կառավարությունն այսօր՝ մարտի 21-ին որոշում ընդունեցառաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` 2019 թվականի մարտի 26-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
- «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2019 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: