ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է քաղաքացու, որի բարձրացրած խնդիրները վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը  վստահեցրել է, որ քաղաքացու կողմից նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՔԿ նախագահի տեղակալը Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում ուսումնասիրել քաղաքացու կողմից բարձրացված հարցերը և դրանց տալ հանգամանալից պատասխաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել