«Կոնկրետ ես գնալու եմ». արտարժույթի փոխանակման կետերից մեկի ղեկավարը՝ պետտուրքը 60 անգամ ավելացնելու օրինագծի մասին

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը  150 000 ՀՀ դրամ է:

Այս մասին հայտարարություն են տարածել գրավատների ներկայացուցիչները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում  է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝  100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված  օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող  գրավատները կփակվեն հիմնովին, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմտաբար փոքր է քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից:

Արտարժույթի փոխանակման կետերից մեկի ղեկավար Լուսինե Չալաբյանը նշում է, որ նախագծի ընդունման դեպքում ինքը երկրից հեռանալու է:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել