Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ խաչմերուկ տեղի է ունենալու փողոցի բարեկարգում. Աջափնյակի թաղապետարան

Աջափնյակի թաղապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի՛ աջափնյակցիներ,

տեղեկացնում ենք, որ Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ խաչմերուկ տեղի է ունենալու փողոցի բարեկարգում՝ մաքրվելու են ցանկապատերը, մետաղական կառուցվածքները, տեղադրվելու են նստարաններ, վերանորոգվելու են եզրաքարերը, փողոցը բերվելու է կանաչ տեսքի: Բարեկարգումն իրականացնելու է «Աջափնյակ բարեկարգում» բարեգործական հիմնադրամը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աջակցությամբ: Աշխատանքների մեկնարկը կտրվի մարտի 18-ին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել