Մաշտոցի պողոտայից 1 ոստիկան եւ 1 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց

Հերացի թիվ 1 հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:

Քաղաքացին՝ /Հ. Ս. 1953 թվականի ծնված/, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:

Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեք քիչ ուշ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել