Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտարարություն է տարածել. «Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։
Խորհրդարանի հարգարժան պատգամավորի և հանրության համար պարզաբանում ենք.
«Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով:
Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում»,-նշել է նա: