Հստակեցվեց Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության ժամկետները և պաշտոնի ստանձնման պահը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստին գործադիրի անդամներին ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ»  Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին»  Սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի     վերաբերյալ ՀՀ կառավա­­րու­թյան օրենսդրական նախա­ձեռ­նությանը, որը գործադիրը հավանության արժանացրեց:

Այս նախագծով.

1) Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթները նախատեսվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահամադրական օրենքում,

2) հստակեցվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու պահը,

3) սահմանվել են Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության ժամկետները,

4) միասնականացվել են Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության տարբեր փուլերի համար սահմանված ժամկետները:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել