Մարտի 14-ին, կառավարության նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը գործադիրի անդամներին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ներկա իրավիճակն է.
- 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե, ըստ օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների, անձը վճարել է շահութահարկ.
- ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը).
- Միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ պետական բյուջե վճարվող կենսաթոշակային վճարը անձի համար կատարված լինելու դեպքում.
- կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն ներկայացնում է միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում «վերացվել է աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը»:
Բացի դրանից, սահմանվել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության լիազորությունները, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 29.11.2016թ. ՍԴՈ-1325 որոշմանը` ուժը կորցրած ճանաչելով օրենքի` հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն վերաբերող դրույթը:
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել կարգավորել իրավակիրառ պրակատիկայում ծագած խնդիրներ: