Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքի սրճարանները: Այնտեղ լարված իրավիճակ է, քանի որ սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս իրակնացնել ապամոնտաժման աշխատանքները:
Տեղում է նաև Կենտրոն համայքնի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ոստիկանության աշխատակիցները:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանը սրճարանների աշխատակիցների զանգով է եկել Օպերայի տարածք: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքացները չեն ծանուցվել, որ հենց այսօր են ապամոնտաժվելու սրճարանները:
«Ես կողմ եմ ապամոնտաժմանը, սակայն եթե քանդում ենք՝ քանդենք բոլոր սրճարանները»,-նշեց նա: