Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մարտի 13-ին, ժամը 10:00-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11:05-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: