Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը:
Նա բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը:
Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: