Նոր մանկապարտեզներ՝ 5 համայնքներում. Կոտայքում նախատեսված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ամփոփել է մարզում իրականացված ծրագրերը:

«Կոտայքում համայնքների կայուն զարգացմանն ուղղված՝ աննախադեպ մեծ ծավալով ծրագրերի իրականացման շրջափուլ ենք թևակոխում․ Կոտայքում նախատեսված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4 միլիարդ ՀՀ դրամ։

2019թ․ ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով Կոտայքից ներկայացվել է 68 ծրագրային հայտ՝ ուղղված համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը։

Ծրագրերում ներառված են 31 համայնքներ՝ 39 բնակավայրերով։ Ծրագրերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 3 911․0մլն ՀՀԴ, որից՝ 1 957․7մլն ՀՀԴ ներդրվելու է համայնքների բյուջեներից, 71․6մլն ՀՀԴ՝ մասնավորի կողմից և 1 881․6մլն ՀՀԴ նախատեսվում է հատկացնել ՀՀ պետական բյուջեի միջոցներից։

Այդ թվում՝ 2019թ․ նախատեսվում է․

– Մանկապարտեզների կառուցում՝ Արամուս, Գեղաշեն, Գողթ, Վերին Պտղնի և Ջրվեժ բնակավայրերում,

– Մանկապարտեզների վերակառուցում/հիմնանորոգում՝ Աղավնաձոր, Զովք, Կապուտան, Նոր Գյուղ, Եղվարդի 2-րդ, Զորավան բնակավայրերում,

– Արվեստի դպրոցների կառուցում՝ Ծաղկաձորում և Զորավանում,

– Մշակութի տների վերակառուցում/հիմնանորոգում՝ Արզնի, Գետամեջ, Պռոշյան, Սոլակ, Քանաքեռավան բնակավայրերում,

– Քաղաքային մարզադալիճի հիմնանորոգում (նաև՝ հարակից 2 դպրոցների համար) Նոր Հաճնում,

– Նոր թաղամասերի գազաֆիկացում՝ Նոր Երզնկա, Գետարգել բնակավայրերում և ամբողջական Սևաբերդ համայնքում,

– Բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում կոմունալ տնտեսությունների համար՝ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում,

Ինչպես նաև՝ խմելու ջրի խորքային հորերի և ջրագծերի ներքին ցանցերի կառուցում, ոռոգման ջրի ցանցերի հիմնանորոգում, կոյուղագծերի անցկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, բակային տարածքների բարեկարգում, փողոցային լուսավորության անցկացում, բազմաբնակարանային շենքերի տանիքների և վերելակների հիմնանորոգում մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերում (Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Երզնկա, Կամարիս, Բալահովիտ, Լեռնանիստ, Առինջ, Թեղենիք, Գեղաշեն, Սոլակ, Կապուտան, Հատիս, Նոր Գյուղ, Ակունք, Զովունի, Արգել, Քանաքեռավան, Քասախ, Ձորաղբյուր, Զովք, Մրգաշեն, Պտղնի, Գետամեջ, Նոր Գեղի, Նոր Արտամետ)։

Սուբվենցիաներով համաֆինանսավորման ամենաշատ ծրագրերը ներկայացվել են Հրազդան, Եղվարդ, Ծաղկաձոր, Ակունք, Քասախ, Ջրվեժ համայնքներից։

Բոլոր հայտերը ներկայացվել են ՀՀ ՏԿԶՆ հայտերի գնահատաման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը։

Շնորհակալություն եմ հայտնում վերոնշյալ բոլոր համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին՝ արդյունավետ փոխգործակցության և այս փուլում հավուր պատշաճի ծրագրերի ներկայացման համար՝ հօգուտ մեր համայնքների կայուն զարգացման և կյանքի որակի փոփոխման մեր տեսլականի իրականացման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել