Մարտի 2-ին ուժի մեջ է մտել ՀՀ վարչապետի խրախուսանքների սամանման մասին 2001 թվականի դեկտեմբերի 10-ն ստորագրված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի փետրվարի 13-ին ստորագրած որոշումը:
Այսպիսով.
Պետականաշինության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների գնահատման նպատակով`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևերը` շնորհակալագիր (N 1 ձև), հուշամեդալ (NN 2 և 3 ձևեր)` համաձայն N 1 հավելվածի, արժեքավոր նվեր, զենք և դրամական պարգև:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պարգևատրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր
_____________ բնագավառում ունեցած վաստակի, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար ______________ ին պարգևատրել շնորհակալագրով:
քաղ. Երևան ___ ________ 2001 թ. N ___
Ձև1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր —————————————————————————————————- —————————————————————————————————- ունեցած նշանակալի վաստակի և (կամ) ակտիվ աշխատանքային գործունեության համար ——————————————————————————— – ին խրախուսել շնորհակալագրով։
—— ———– 200 թ. N —— քաղ. Երևան |
Ձև 2
Ձև 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՄԵԴԱԼ
Մեդալը պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են 85 X 85 մմ: Քաշը ոչ պակաս քան 120 գրամը: Ոսկեպատ՝ 999.9 հարգի 5 միկրոն: Այն իրենից ներկայացնում է քառաթև ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Կենտրոնում պատկերված է շեղանկյուն, որի անկյունային մասերում են 4 կապույտ էմալով արծնածածկված գնդիկներ: Շեղանկյան կենտրոնում շրջանաձև հարթակի մեջ տեղադրված է ՀՀ կառավարության շենքի ռելիեֆային պատկերը, որի շուրջն ուռուցիկ շրջանաձև տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ» և «Prime Minister of the Republic of Armenia» բառերը: Մեդալի կորաձև ներս ընկած հատվածներն արծնածածկված են կապույտ գույնի սառն արծնով:
Մեդալը դարձերեսի կողմից ունի կապույտ ժապավեն` պարգևատրվածին հանձնելու համար և համարակալվում է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________________________________ ___________________________________ _________________________________ Պարգևատրվել է վարչապետի մեդալով Հայաստանի Հանրապետության վարչապետ`
|
Հուշամեդալը պատրաստվում է արույրի համաձուլվածքից, որակը` պրուֆ, տրամագիծը 38 մմ է, քաշը` 20 գրամ, ոսկեզօծ` 999.9 հարգի: Հուշամեդալը շրջանաձև է, կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի ռելիեֆային պատկերը, որի վերին մասում կիսաշրջանաձև տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ ներքևում` «ՎԱՐՉԱՊԵՏ» բառերը: Հուշամեդալը եզրագծված է ցորենի հասկ հիշեցնող նախշերով:
Հուշամեդալն ունի եռագույն ժապավեն, դարձերեսի կողմից համարակալվում է և ունի ամրացնելու հարմարանք:
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2001 թ. դեկտեմբերի 10-ի N 861 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը շնորհակալագրով, հուշամեդալով, արժեքավոր նվերով, ինչպես նաև դրամական պարգևով պարգևատրում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, գիտության, տնտեսության, առողջապահության, պետական և հասարակական-քաղաքական գործունեության, սպորտի և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ծառայությունների, բարեգործական գործունեության, ինչպես նաև երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետը պարգևատրում է նաև զենքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին պարգևատրման միջնորդություն կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները (նախարարություններին ենթակա մարմինները` համապատասխան նախարարության միջոցով) և Երևանի քաղաքապետը:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է պարգևատրել անձնական նախաձեռնությամբ:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի պարգևատրմանը կարող են ներկայացվել, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք, կազմակերպություններ ու կոլեկտիվներ:
6. Միջնորդության հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում պարգևատրման ներկայացվող անձի կենսագրական տվյալները, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և բնութագիրը` դրանում ներառելով առանձին բնագավառներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի պարգևատրմանը ներկայացված անձանց վերաբերյալ միջնորդությունները քննարկելիս` համապատասխան մարմիններից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է վերանայել պարգևատրման տեսակը կամ մերժել միջնորդությունը:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիրը, հուշամեդալը, արժեքավոր նվերը, զենքը, դրամական պարգևը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ (կամ համաձայնությամբ), համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարը կամ այլ պաշտոնատար անձ: