Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կառավարության մի շարք անդամներ կմեկնեն գործուղումների:
- 1. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2019 թվականի ապրիլի 8-10-ը գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)՝ ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. ՀՀ առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- 1. ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2019 թվականի մարտի 19-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ պլենար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արևիկ Անափիոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արևիկ Անափիոսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
- 1. ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության փորձագետներ Արմեն Սարգսյանին և Տաթևիկ Սուքիասյանին 2019 թվականի մարտի 20-25-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)՝ Լայպցիգի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Սարգսյանի և Տաթևիկ Սուքիասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «ՀՀ 2019 թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում 1124. Գրքի և գրչության ծրագրի «11005. Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» միջոցառման գծով նախատեսված հատկացումների հաշվին:
3. ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սարգսյանի և Տաթևիկ Սուքիասյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
- 1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին 2019 թվականի մարտի 9-14-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Զարուհի Բաթոյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: