2018թ եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին 10 տարիների կտրվածքով. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ կարևոր արձանագրում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից.

1. «2018թ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել»:

2. 2018թ եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին 10 տարիների կտրվածքով:

Վստահեցնում եմ, որ հաշվի ենք առնում նաև Դիտորդական խմբի բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Վերջինի արդյունքերին ևս կանդրադառնամ»:

Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2008 թվականից ի վեր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և դատապարտված անձանց տարեկան հասանելի միջինացված բնակմակերեսը շարունակ ենթարկվել է փոփոխության, իսկ 2018 թվականին արձանագրվել է հասանելի բնակմակերեսի աճ:

Մասնավորապես, ինչպես երևում է աղյուսակից, 2018 թվականին եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին 10 տարիների կտրվածքով:

Միևնույն ժամանակ, նույն 2018 թվականին յուրաքանչյուր ազատազրկված անձին հասանելիք միջին բնակմակերեսը տրամաբանորեն աճել է և եղել առավելագույնս՝ 9,53քմ:

Յուրաքանչյուր անձին հասանելիք միջինացված բնակմակերեսի աճը ողջունելի է, սակայն այն ընդհանուր առմամբ հնարավոր կլինի դրական գնահատել պայմանների բարելավման ուղղությամբ արձանագրված դրական տեղաշարժի համատեքստում:

ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականին թվով 530 ազատազրկված անձ պատժի կրումից պայմանական ազատվել է:

Կից ներկայացված աղյուսակից երևում է, որ առավել մեծ թվով դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատվել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ից, իսկ նվազագույն թիվը արձանագրվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Համեմատության համար պետք է նշել, որ 2017 թվականին վաղաժամկետ ազատվել է 365 ազատազրկված անձ:

Ինչը ցույց է տալիս, որ 2018 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել