Դադարեցվել է որոշ դեղերի շրջանառությունը․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 508-Ա, 509-Ա, 510-Ա, 511-Ա հրամանները, Հայաստանի Հանրապետությունում կասեցվել են՝ «Էլոֆենալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ», «Էպիստատ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ, 80մգ; (30/2×15/) և (60/4×15/) բլիստերում», «Էրեսպալ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 80մգ; (30/2×15/) բլիստերում», «Էրեսպալ օշարակ, ֆենսպիրիդ (ֆենսպիրիդի հիդրոքլորիդ), օշարակ, 2մգ/մլ; 150մլ պլաստիկե շշիկ» դեղերի շրջանառությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է. զգոն լինել և զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել