«Կովկաս» ռեստորանում և ևս 3 հասցեում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ

Մարտի 2-ին, ժամը 20:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո»  բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել