Նախագահ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել մի շարք պաշտոնյաների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագետի օրվա կապակցությամբ
արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

  • Ձյունիկ Ֆրունզեի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Գրիգոր Խաչատուրի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարի խորհրդական
  • Գագիկ Կիմիկի ՂԱԼԱՉՅԱՆԻՆ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Սամվել Ստեփանի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

  • Տիգրան Թելմանի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Սիրիայի Արաբական Հանրապետու-թյունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան
  • Հասմիկ Լիպարիտի ԴԱՇՏՈՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ
  • Լիլիթ Մարտունի ԹՈՒԹԽԱԼՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
  • Մհեր Կամսարի ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ Արաբական Միացյալ Էմիրություննե-րում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
  • Հասմիկ Գարեգինի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի վարիչ
  • Արմեն Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
  • Կարինե Կառլենի ՍՈՒՋԱՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
  • Հրաչյա Արշակի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել