Փետրվարի 28-ին ուժի մեջ է մտնում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշումը, որով սահմանվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը` համաձայն հավելվածի:
Որոշումը ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ 2018 թվականի հուլիսի 18-ին:
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն ձևի, կնքելու հետ կապված հարաբերությունները:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
- հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
- մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
- պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
- քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
- եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.
- «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում.
7) օրենքով սահմանված այլ դեպքերում:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում այդ պաշտոնները կարող են զբաղեցվել` հաշվի առնելով օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով ու 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը` այլ անձի հետ (այդ թվում` ռեզերվում գտնվող) պայմանագիր կնքելով, եթե տվյալ պաշտոնը չի զբաղեցվել օրենքով սահմանված այլ կարգով:
4. Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն առաջացել է այդ անձի ծառայությունը օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 16-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով դադարեցվելու հետևանքով:
5. Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին կարող է առաջարկել կնքել պայմանագիր` տվյալ քաղաքացիական ծառայողի տվյալները տեղադրելով տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում:
(5-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1135-Ն որոշում)
6. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով չի կնքվում պայմանագիր, ապա համապատասխան մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն` ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները`
- համապատասխան մարմնի անվանումը.
- քաղաքացիական ծառայության` որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը և տվյալ պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
- քաղաքացիական ծառայության` որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.
- քաղաքացիական ծառայության` որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.
- դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը, ընդ որում փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից.
- աշխատավարձի չափը.
- աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
- անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
(6-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1135-Ն որոշում)
7. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է համապատասխան հավաստում` փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ:
8. Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում է ընտրություն և առաջարկում է կնքել պայմանագիր: Եթե քաղաքացին նշված առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է դիմում ներկայացրած այլ անձանց: Պայմանագրում նշվում է նաև պաշտոնակատարի կողմից պարտավորությունների կատարմանն անցնելու օրը, որը չի կարող պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո լինել:
(8-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1135-Ն որոշում)
9. Համապատասխան մարմինն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է տեղեկատվություն դիմում ներկայացրած անձանց մասին` նշելով այն անձին, ում հետ կնքվել է պայմանագիր, իսկ հրաժարվելու դեպքում` նշելով նաև հրաժարվողի տվյալները, ինչպես նաև այն անձանց տվյալները, ովքեր բավարարել կամ չեն բավարարել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
10. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի (անձանց) կողմից դիմում չի (չեն) ներկայացվել կամ դիմում ներկայացրած անձը (անձինք) չի (չեն) բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա համապատասխան մարմինը սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը դրա մասին տեղեկություն է հրապարակում համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում և հրապարակում է նոր հայտարարություն:
11. Պայմանագրի և դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները` պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:
(11-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1135-Ն որոշում)
12. Պայմանագիրը լուծվում է`
- ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` օրենքով սահմանված հիմքի վերացման դեպքում, այդ թվում` վաղաժամկետ.
- օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ և 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 15-րդ ու 16-րդ կետերի.
- սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.
- եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող անձը մասնակցել է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը չէ:
(12-րդ կետը փոփ. 15.02.2019 թիվ 96-Ն որոշում)
13. Չի թույլատրվում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված պայմանագրի լուծմանը:
14. Պայմանագրում, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում, փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կազմելու միջոցով, որը կազմում է պայմանագրի անբաժանելի մասը:
15. Համաձայնագրի պատճենը` այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:
(15-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1135-Ն որոշում)
16. Պայմանագիրը լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լուծման մասին իրավական ակտի պատճենը ներկայացվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:
(16-րդ կետը փոփ. 27.09.18 թիվ 1135-Ն որոշում)
17. Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողի առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ սույն կարգով սահմանված ձևին համապատասխան, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման օրը կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր` առանց սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հայտարարություն հրապարակելու:
(17-րդ կետը լրաց. 15.02.2019 թիվ 96-Ն որոշում)
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___
քաղ. ___________ __________ __ 20 թ.
__________________ մի կողմից, ի դեմս_________________________________
(համապատասխան մարմնի (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,
անվանումը) ազգանունը)
__________________________ (այսուհետ` համապատասխան մարմին) և
____________________________________________________________________
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի
անունը, ազգանունը, հայրանունը)
(ծնված` ___թ.___ ___-ին, բնակության վայրը`____________ անձնագիր կամ նույնականացման քարտ N ___ տրված ___-ի կողմից` 20__ թ.___ -ին, հանրային ծառայության համարանիշ _____, մյուս կողմից (այսուհետ` պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ պաշտոնակատարն ապահովում է
_________________________________________________-ում
(համապատասխան մարմնի անվանումը)
_________________________________________________________
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը,
ծածկագիրը)
պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կողմերն ունեն «Հանրային ծառայության մասին» ու «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ ու պարտականություններ:
III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Համապատասխան մարմինը պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ`
_____________________________________________________ դրամի չափով:
(տառերով և թվերով)
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
6. Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N -Ն որոշման համաձայն:
7. Պաշտոնակատարն անցնում է սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը` 20__թվականի ____ ____-ից:
8. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
9. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
10. Սույն պայմանագիրը կնքվել է երկու հավասարազոր օրինակից:
Համապատասխան մարմին Պաշտոնակատար
_________________ __________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)