Սոցիալական ապահովության ծառայության հորդորը քաղաքացիներին

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների  բարելավման նկատառումներից ելնելով՝ վերջիններիս կողմից Սոցիալական ապահովության ծառայություն ուղղված առաջարկություններին, առողջ քննադատություններին, ինչպես նաև բողոքներին Ծառայությունը մշտապես անհրաժեշտ հետևողականություն է դրսևորում և պատրաստակամ է յուրաքանչյուր բարձրացված խնդիր քննության առնել:

Այս մասին հայտնում է Սոցիալական ապահովության ծառայության մամուլի բաժինը:

Սակայն վերջին շրջանում ստացված բողոք-նամակների ուսումնասիրությունների արդյունքում պարզվում են, որ բարձրացված հարցերը մոտավոր ձևակերպումներով են, կամ անանուն նամակներ են, կամ առանց դեպքը նույնականացնելու տվյալների: Ստացվում է հնչեղություն ունեցած դիմում-բողոք՝ առանց բավարար տվյալների: Ըստ էության բողոքները չհիմնավորված բնույթ են կրում և ոչ հասցեական վիրավորանքներ, անհարգալից դիմելաձև ծառայողներին: Ծառայության տարածքային ստորաբաժանումներում նույնիսկ արձանագրվել են քաղաքացիների կողմից աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, հոխորտանքներ՝ ի պատասխան անձանց բարձրացրած հարցերին տրված պարզաբանումների:

Ծառայությունը կրկին հաստատում է, որ հետևողական է լինելու բարձրացված յուրաքանչյուր հարցի, սակայն հորդորում ենք և խնդրում՝

Ծառայության ստորաբաժանումներ այցելելիս ճշտեք ձեզ սպասարկող աշխատողի անունը, առաջարկությունը, բողոքը, դժգոհությունը ձևակերպելիս ներկայացրեք հիմնավոր տվյալներ՝ մասնավորապես, նշեք շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում վերաբերում է հարցը, ծառայողի անունը, ստորաբաժանման անվանումը, որտեղ այցելել եք:

Եվս մեկ անգամ խնդրում ենք՝ զերծ մնալ անհասցե բողոքներ հնչեցնելուց: Հարցի հասցեական ներկայացումը կարագացնի Ծառայության արձագանքը և զերծ կպահի անարդյունավետ աշխատանքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել