Ազգային ժողովում կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի՝ պրոբացիոն ծառայության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակման կամ տեղափոխման հարցին նշել է, որ կառավարությունը Նուբարաշենի ՔԿՀ-ի փակման պլաններ ունի:
«Պրոբացիայի ծառայությունն էլ էֆեկտիվ չէ: Ես՝ որպես նախկինում դատապարտված և քրեակատարողական հիմնարկում բավական երկար ժամանակ անցկացրած անձ, վստահ չեմ, որ այդ մեթոդները կարող են երբևէ արդյունք ունենալ: Մենք պետք է այդ իրավիճակը շատ խորությամբ հասկանանք, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել: Ամեն ինչ պետք է անել, որ այդ կառույցն արդյունավետ դառնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: