Կադաստրի տրամադրած փաստաթղթում տեխնիկական սխալն ուղղելու համար դիմեք սպասարկման գրասենյակ. Կադաստրի կոմիտե

Եթե Կադաստրի տրամադրած փաստաթղթում (վկայական, միասնական տեղեկանք) տեխնիկական բնույթի սխալ եք հայտնաբերել, կարող եք դիմել Կադաստրի ցանկացած գրասենյակ՝ սխալն ուղղելու համար։ Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ուղղումն անվճար է։

Տեխնիկական բնույթի սխալն այն է, որի ուղղումը չի հանգեցնում գույքի պատկանելության, մակերեսի չափերի կամ կադաստրային արժեքի փոփոխության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել