Քննչական կոմիտեն մոտ 2,6 միլիոն դրամով 182 մեդալների, կրծքանշանների և 192 տուփերի գնման պայմանագիր է կնքել

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության հետ կապերի բաժինը հայտարարություն է արել. «Hraparak.am կայքի «Քննչական կոմիտեն ոսկի է առնում՝ պարգևատրումների համար» վերտառությամբ նյութի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար մեդալների, կրծքանշանների և տուփերի ձեռքբերման նպատակով կազմակերպվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգ, որին հաղթող մասնակից է ճանաչվել Երևանի Ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ ԲԲԸ-ն և որի հետ նախատեսվում է կնքել 182 մեդալների, կրծքանշանների և 192 տուփերի գնման պայմանագիր՝ 2 միլիոն 626 հազար 600 դրամի ընդհանուր գնով:

Մեդալների միջին արժեքը կազմում է 12 հազար 500 դրամ, իսկ տուփերը՝ 2500 դրամ: Հայտնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում լրատվամիջոցի այն հրապարակումը, թե գնված մեդալներից ամենացածրն արժեցել է 94, իսկ ամնեաթանկը 500 հազար դրամ: Հայտնում ենք, որ մեդալների միջին արժեքը կազմում է 12 հազար 500 դրա, իսկ տուփերը՝ 2500 դրամ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել