Որտեղի՞ց սկսել. հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը՝ բիզնեսում

Համապատասխանության արդյունավետ ծրագիր մշակելու համար ընկերությունն ի սկզբանե պետք է ըմբռնի իր գործունեության և շրջակա միջավայրի հետ կապված ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկը կարելի է բնութագրել որպես ցանկացած գործընթաց կամ սցենար, որտեղ կարող է ծագել կոռուպցիայի հնարավորություն:

Բազմաթիվ ընկերություններ ձեռնարկության ռիսկերի կառավարման գործընթացների միջոցով արդեն իսկ իրականացնում են որոշ տեսակի ռիսկերի գնահատում: Դա ներառում է կառավարման ֆորմալ համակարգեր՝ այնպիսիք ինչպիսիք են՝ ISO 9000 (որակի կառավարում) կամ ISO 14001 (շրջակա միջավայրի կառավարում): Էթիկայի և համապատասխանության ռիսկի գնահատումը կատարվում է որպես առանձին ընթացակարգ, թե որպես ձեռնարկության ռիսկերի կառավարման մեծ համակարգի մաս, այն հետապնդում է նույն նպատակը. ըմբռնել ձեր ընկերության կոռուպցիոն ռիսկի բնույթը:

Առաջինը դուք պետք է լավ ճանաչեք ձեր գործունեության ոլորտը և դրա բնութագրական ռիսկերը:

Այնուհետև, հիմնվելով ոլորտի, գործունեության միջավայրի, ինչպես նաև ընկերությա ներքին կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ ձեր գիտելիքների հիման վրա՝ գնահատեք կոռուպցիոն ռիսկերը և իրականացրեք ռիսկերի կառավարումը: Այդ աշխատանքներում ներգրավեք իրավախորհրդատուին և ընկերության այլ ֆունկցիոնալ ստորաբաժանումների (տեղեկատվական տեխնլոգիաների, մարդկային ռեսուրսների կառավարման կամ ներքին աուդիտի), ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին: Սա նպատակ է հետապնդում բոլոր մակարդակներում ապահովել ձեր անձնակազմի ներգրավվածությունը և ռիսկերի գնահատման գործընթացի թափանցիկությունը:

Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել