Բաղրամյան 26-ի աշխատակցուհին խոստովանել է հուշամեդալները վերցնելու մասին

Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքից թվով չորս հուշամեդալներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացել հիշյալ հասցեում աշխատող Երևան քաղաքի 1956 թվականին ծնված բնակչուհին և հայտնել մեդալները իր կողմից հունվարի 30-ին վերցնելու և հունվարի 31-ին այն հետ վերադարձնելու մասին:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել