Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 29-ին որոշում է ստորագրել, որով հաստատել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմանկան միջոցառումների պլանը:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի ա) կետով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետով և 14-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով, ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշմամբ, ինչպես նաև Երևան քաղաքի կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարների` քաղաքացիական պաշտպանության պետերի պատրաստվածության հետագա կատարելագործման նպատակով`
1. Հաստատել՝
- Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանը, համաձայն համար 1 հավելվածի.
- Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) ծառայությունների շտաբերի պետերի հետ 2019 թվականի հրամանատարական պատրաստության պարապմունքների անցկացման ծրագիրը, համաձայն համար 2 հավելվածի.
2. Սահմանված ժամկետներում և կարգով իմ ղեկավարությամբ կազմակերպել և անցկացնել հ. 1 հավելվածի 6.1.1 և
6. 2.1 կետերով Երևան քաղաքում նախատեսված հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունները:
3. Նշանակել՝
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության (այսուհետ՝ ԵՓՎ) պետին (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-ԵՓՎ պետ) հ. 1 հավելվածի 6.3.1 կետի համաձայն Երևան քաղաքում անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ղեկավար.
- համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հ. 1 հավելվածի 6.2.2 կետի համաձայն վարչական շրջաններում անցկացվող շտաբային ուումնավարժությունների ղեկավար:
4. Երևան քաղաքի ՔՊ ծառայությունների պետերին և տարահանման հանձնաժողովի նախագահին՝ համաձայնացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-ԵՓՎ պետի հետ և մինչև 2019թ. հունվարի 25-ը իմ հաստատմանը ներկայացնել Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության համապատասխան ծառայության և տարահանման հանձնաժողովի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանները:
5. Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝
- ապահովել՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստման դասընթացներին աշխատակազմերի նորանշանակ պաշտոնատար անձանց մասնակցությունը.
- մինչև 2019 թվականի հունվարի 25-ը հաստատել վարչական շրջանի կազմակերպությունների ՔՊ շտաբի պետերի հետ հրամանատարական պատրաստության պարապմունքների ծրագիրը:
6. Որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ»:
Հավելվածներին ծանոթացեք ստորև.
Հավելված 1.
Հավելված 2.