Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2018 թվականի ծրագրի վերաբերյալ» համար 41-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի 16.01.2019թ. համար 06/394 զեկուցագիրը.
1. Երևան քաղաքի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցները 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել Տրանսպորտային միջոցների անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին սույն որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում իրականացնել Տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
6. Սույն որոշման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա»: