Վարչապետի նստավայրից գողացել են 4 հատ հուշադրամ. ոստիկանություն

Հունվարի 30-ին հաղորդում է ստացվել ոստիկանություն,  որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել