Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հունվարի 30-ին անժամկետ հացադուլ է հայտարարել ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը:

Դատապարտյալը պահանջում է քրեական գործի վերաբացում:

Նրա հարազատներն էլ ավելի վաղ հայտնել էին, որ Ավետիսյանը ցանակնում է հանդիպել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

«Այժմ նա հացադուլավորների համար նախատեսված խցում է»,- նշեց Նավիկյանը:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ.-ին՝ տաքսու վարորդի սպանության համար: Նա իր մեղքը չի ընդունել:

Լուսանկարը՝ Forrights-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել