Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Նամակին կարող են կցել հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, լոգոն, գնում կատարելու ժամը, հարկ վճարողի կողմից տրված հաշվառման կտրոնը, նկարներ և այլ տեղեկատվություն: ՊԵԿ-ը երաշխավորում է ներկայացված տեղեկատվության գաղտնիությունը:
Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Միաժամանակ կոմիտեն հորդորում է գնում կատարելիս տնտեսվարող սուբյեկտներից պահանջել ՀԴՄ կտրոնը: