Մեսրոպ Պապիկյանն ազատվել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Պապիկյանին ազատել վարչապետի` հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»:

Հավելենք, որ 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Մեսրոպ Պապիկյանն ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել