Ինձ հետ նման հարց չի քննարկվել. Արսեն Բաբայանը՝ պաշտոնի նշանակման մասին

Factor.am-ի տեղեկոթյուններով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն առաջիկայում կնշանակվի Դատական դեպարտամենտի ղեկավար:

Իրավաբան.net-ը կապ հաստատեց Արսեն Բաբայանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար: «Ինձ հետ նման հարց չի քննարկվել»,-նշեց նա:

Ի պատասխան մեր այն հարցին, արդյո՞ք այժմ այլ հաստատությունում աշխատում է, Արսեն Բաբայանը նշեց, որ այս պահին չի աշխատում:

Նշենք, որ հունվարի 11-ին Արսեն Բաբայանը նշել էր, որ Ազգային ժողովի նախագահին զբաղեցրած պաշտոնից ազատելու դիմում է ներկայացրել:

Այժմ Դատական դեպարտամենտի ղեկավարը Կարեն Փոլադյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել