Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 19-ին, ժամը 16.35-ին, Բուրաստան գյուղից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ամատունի Գ.-ին:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ հունվարի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ամատունի Գ.-ն Երևան-Երասխ ճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտ, իրեն պատկանող գազային ատրճանակից 2 անգամ կրակել է օդ:
Ամատունի Գ.-ն գազային ատրճանակը ներկայացրել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: