Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ և գողացել նրա ոսկյա շղթան. ոստիկանություն

Հունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երևանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Ավանի բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Լարիսա Պ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել