Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է 2018-ի հաշվետվությունը

ՀՀ կրթության տեսչական մարմինն (ԿՏՄ) իր 2018 թ. գործունեությունն իրականացրել է` հիմք ընդունելով ԿՏՄ խորհրդի 03.07.2018թ. N 07-02-01 որոշմամբ հաստատված ԿՏՄ 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:

Համաձայն գործունեության տարեկան ծրագրի ԿՏՄ-ն իրականացրել է ուսումնասիրություններ ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Կոտայքի մարզպետարանների աշխատակազմերի կրթության, մշակույթի, սպորտի վարչություններում, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանների կրթության հարցերով ստորաբաժանումներում, Երևանի 56 դպրոցներում, ստուգումներ՝ Երևանի 3, ՀՀ Արարատի մարզի 1, ՀՀ Վայոց ձորի մարզի 15, ՀՀ Գեղարքունիքի մարզի 1, ՀՀ Լոռու մարզի 3 դպրոցներում,  ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) 2, ՀՀ միջին մասնագիտական 6 ուսումնական հաստատություններում, Երևանի 21, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի 5, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի 3 մանկապարտեզներում, դիտարկումներ՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, Գյումրու համայնքապետարանի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումում և համայնքային ենթակայության թվով 22 մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի 2018 թվականի ստուգումների և ուսումնասիրությունների մասին տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղմամբ՝  KTM-Hashvetvutun_tarekan_2018:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել