Դանակահարություն բուքմեյքերական գրասենյակում

Հունվարի 20-ին, ժամը 01.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին hաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Գ.Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեից «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հմայակ Մ.-ին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Լյովա Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Հմայակ Մ.-ի որովայնին և ազդրին՝ պատճառելով վնասվածքներ:

Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լյովա Մ.-ն ներկայացել է Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել