Հանրակրթական ուսումնական հաստատություններ չընդունել հիվանդության կասկածով երեխաներին. առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է հանրակրթական բոլոր հաստատություններին, որ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել.

  • Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում:
  • Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մուտքի մոտ իրականացնել երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար:
  • Հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված կասկածելի հիվանդներին մեկուսացնել:
  • Կատարել սենքերի օդափոխություն և խոնավ մաքրում:
  • Սահմանափակել զանգվածային միջոցառումները:
  • Սենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ նշված սանիտարական նորմերը չպահպանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Խորհրդատվություն ստանալու նպատակով կարող են դիմել՝ 0047, ք. Երևան, Նորք-Մարաշ,Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53/32, 65-46-95/32, Էլ. փոստ՝[email protected]։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել