Դատավոր նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատների, հիվանդությունների վերաբերյալ սահմանած կարգով տրվող փաստաթղթի ձևը ու ցանկը կսահմանվի

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ՝ հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը սահմանելու մասին:

Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվի հիվանդությունների ցանկը,  կներդրվի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության կամ առկայության մասին սահմանած կարգով տրվող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը:

Կագրին ամբողջությամբ ծանոթացեք ստորև.

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈւՆՆԵՐԻԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

  1. Դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով՝ համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա:
  2. Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով կայացվում է որոշում, որով դատահոգեբուժական փորձաքննության կատարումը հանձնարարվում է դատահոգեբուժական փորձաքննության իրականացման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձանց(այսուհետ փորձագիտական հիմնարկ):
  3. Այն դեպքերում, երբ դատահոգեբուժական փորձաքննության նշանակման մասին որոշման մեջ բացակայում են անհրաժեշտ տվյալներ, որի հետևանքով հնարավոր չէ հստակ որոշել, թե ով է նշանակել փորձաքննությունը կամ որ անձին է այն վերաբերվում կամ ում է հանձնարարված փորձաքննության կատարումը կամ որն է փորձագետներին տրված հանձնարարության էությունը, փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձաքննություն ներկայացնելու մասին որոշումը և ներկայացված նյութերը գրությամբ վերադարձնում է այն մարմնին (անձին), որտեղից առաքվել է այդ որոշումը` նշելով փորձաքննության իրականացմանը խոչընդոտ հանդիսացող պատճառների մասին:

III. ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1.Դատահոգեբուժական փորձաքննության անցկացման և փորձագիտական եզրակացություն տալու ընթացքում, փորձագետը չի կարող դուրս գալ իր հատուկ գիտելիքների սահմաններից:

2.Հարցը համարվում է հատուկ գիտելիքների շրջանակից դուրս, երբ.

  • 1)    դրա լուծման համար չեն պահանջվում հատուկ (մասնագիտական հոգեբուժական) գիտելիքներ,
  • 2)   դրա լուծման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ այլ ոլորտներից (հոգեբանություն, բժշկության այլ ճյուղեր և այլն):
  • 3)   դրա լուծումը մտնում է քրեական կամ քաղաքացիական գործը (մեղադրյալի մեղավորության և պատասխանատվության, վկայի ցուցմունքների արժանահավատության մասին դատողությունների և այլն) վարող պաշտոնատար անձի կամ մարմնի իրավասությունների մեջ:
  1. Դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու ընթացքում չեն կիրառվում փորձաքննության ենթարկվող կամ փորձաքննությանը մասնակցող այլ անձանց կյանքը և առողջությունը վտանգի տակ դնող, մարդկային ինքնասիրությունը ոտնահարող մեթոդներ: Փորձաքննության ենթարկվող անձը պետք է իր համար մատչելի ձևով տեղեկացվի իր նկատմամբ կիրառվող հետազոտությունների մեթոդների վերաբերյալ, ներառյալ այլընտրանքային մեթոդների, և այդ մեթոդների կիրառման հնարավոր հետևանքների մասին:
  2. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունը իրականացվում է մինչև 24-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 15-օրյա ժամկետում:
  3. Եթե փորձաքննությունը հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, ապա փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում փորձաքննություն նշանակած մարմնին (պաշտոնատար անձին)՝ գրության մեջ նշելով փորձաքննության նշանակված ժամկետի ընթացքում եզրակացություն ներկայացնելու անհնարինության պատճառները, ինչպես նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր է կատարել փորձաքննությունը:
  4. Բոլոր դեպքերում հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամկետը՝ 25 օրը:
  5. Դատահոգեբուժական փորձաքննության իրականացմանը փորձաքննության ենթարկվող անձի ներկայանալն ապահովում է փորձաքննություն նշանակող պաշտոնատար անձը (մարմինը):
  6. Դատահոգեբուժական փորձաքննության համար ներկայացված անձը չի ենթարկվում փորձաքննության՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, կամ երբ հնարավոր չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավաստիանալ, որ փորձաքննությանը ներկայացված անձը այն անձն է, ով նշված է փորձաքննություն նշանակելու որոշման մեջ:
  7. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից հետո 5-օրյա ժամկետում:
  8. Եթե դատահոգեբուժական փորձաքննության իրականացման արդյունքում փորձագետները հանգել են միասնական կարծիքի, ապա կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում, նման կարծիք ունեցող փորձագետի կողմից կազմվում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է տվյալ փորձագետի ստորագրությամբ:
  9. Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը, կազմվում են երեքական օրինակից, որոնցից մեկը կազմվելուց հետո անմիջապես ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմին), մյուս օրինակը՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ՝ կցվում է փորձաքննության ենթարկված անձի բժշկական փաստաթղթին, իսկ երրորդ օրինակը տրամադրվում կամ ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկված անձին կամ իր օրինական ներկայացուցչին:
  10. Դատահոգեբուժական փորձաքննությունը կարող է իրականացվել միայն բժիշկ-հոգեբույժներից, իսկ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նախատեսված լինելու դեպքում՝ նաև այլ բժիշկ-մասնագետներից կազմված փորձագետների հանձնաժողովի կողմից: Փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը հաստատվում է դրա անդամների ստորագրությամբ և այն հոգեբուժական կազմակերպության կնիքով (առկայության դեպքում), որտեղ իրականացվում է փորձաքննությունը:

 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԿԱՏԱՐՈՒՄԸ

  1. Եթե հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ նշված չեն այն անձինք, ովքեր պետք է ընդգրկվեն փորձագետների հանձնաժողովի կազմում, ապա որոշումը ստանալուց հետո փորձագիտական հիմնարկի ղեկավարը եռօրյա ժամկետում ընդունում է անհատական իրավական ակտ (հրաման, կարգադրություն, որոշում կամ այլ) փորձագետների հանձնաժողով կազմելու մասին, որում նշվում է փորձագիտական հիմնարկի անվանումը, փորձաքննություն նշանակող պաշտանատար անձի (մարմնի) անունը (անվանումը), փորձաքննություն նշանակելու մասին որոշման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, փորձաքննության իրականացման ժամկետը, փորձագետների հանձնաժողովի կազմը` նշելով հանձնաժողովի նախագահին, և զեկուցող բժշկին, ինչպես նաև նախազգпուշացում` եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
  2. Եթե հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է քրեական գործով նյութերի նախապատրաստության կամ գործի քննության ընթացքում, ապա փորձագետների հանձնաժողով կազմելու մասին անհատական իրավական ակտում նշվում են նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված փորձագետի իրավունքներն ու պարտականությունները:
  3. Փորձագիտական հիմնարկի ղեկավարի` սույն կարգով նախատեսված գործառույթների իրականացման ընթացքում նրան աջակցում է փորձագետների հանձնաժողովի նախագահը:
  4. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացնող փորձագետների հանձնաժողովը կարող է բաղկացած լինել առնվազն երեք հոգեբույժներից:
  5. Բարդ դեպքերում, փորձաքննության կատարումը կարող է հանձնարարվել փորձագետների ավելի մեծ թվից բաղկացած հանձնաժողովի:
  6. Եթե հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության անցկացման ընթացքում պարզվում է, որ դատահոգեբուժական փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ են հոգեբուժության նեղ ոլորտներում խորացված գիտելիքներ, իսկ հանձնաժողովում ընդգրկված չէ համապատասխան մասնագետ, փորձագիտական հիմնարկի ղեկավարն իր կողմից ընդունված անհատական իրավական ակտով փորձագետների հանձնաժողովի կազմում ընդգրկում է համապատասխան մասնագետի այդ մասին գրավոր տեղյակ պահելով փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին):
  7. Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետների հանձնաժողով ստեղծելու մասին անհատական իրավական ակտին ծանոթացնում է փորձագետների հանձնաժողովի բոլոր անդամներին, ինչպես նաև նրանց նախազգուշացնում եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին` այդ մասին ստորագրություն վերցնելով հանձնաժողովի անդամներից:
  8. Փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետների հանձնաժողովին է տրամադրում հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև կից նյութերը` փորձաքննության իրականացման համար:
  9. Փորձաքննության ենթարկվող անձին, փորձագիտական հիմնարկ նրան հասցնելու պահին նրա համար հասկանալի ձևով փորձագետների հանձնաժողովի նախագահի կողմից պարզաբանվում են տվյալ հաստատություն իր ժամանման նպատակը որի մասին նշում է կատարվում հիվանդության պատմության մեջ: Եթե քննվողի հոգեկան վիճակն անհնարին է դարձնում այդպիսի պարզաբանումը, ապա այդ մասին ևս նշում է կատարվում հիվանդության պատմության կամ փորձագիտական եզրակացության ակտում:
  10. Փորձագետների հանձնաժողովի աշխատանքը սկսելուց առաջ նրա ամբողջ կազմը փորձագետների հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է փորձաքննության ենթարկվող անձին, ինչպես նաև փորձաքննությանը ներկա գտնվող այլ անձանց:
  11. Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվող անձի համար կազմվում է հիվանդության պատմագիր, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվող անձի համար կազմվում է փորձագիտական եզրակացության ակտ:
  12. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ փորձաքննության ենթարկվող անձի համար հիվանդության պատմագիրը, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ` փորձագիտական եզրակացության ակտը, լրացվում է փորձագետների հանձնաժողովի զեկուցող բժշկի կողմից:
  13. Փորձաքննության ավարտից հետո զեկուցող բժիշկը կազմում է փորձագիտական եզրակացության նախագիծը` համաձայնեցնելով հանձնաժողովի մյուս անդամների հետ:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Փորձաքննությունը համարվում է ավարտված, երբ ըստ դրա արդյունքների կազմված է գրավոր փորձագիտական եզրակացություն (այսուհետ` եզրակացություն), որը հաստատվում է փորձագետների ստորագրությամբ և ներկայացվում փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին):
  2. Եթե հանձնաժողովային փորձաքննության իրականացման արդյունքում փորձագետները հանգել են միասնական կարծիքի, կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
  3. Եթե հանձնաժողովային փորձաքննության իրականացման արդյունքում տարաձայնություն է առաջացել հանձնաժողովի անդամների միջև, ապա յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն:
  4. Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մաuնագիտությունը, մաuնագիտական աշխատանքային uտաժը, գիտական աuտիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը) և ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մաuնակցել, գործի որ նյութերն է փորձագետն oգտագործել, ինչպիuի իրեղեն ապացույցներ, նմուշներ և այլ oբյեկտներ են հետազոտվել, ինչպիuի հետազոտություններ են կատարվել, ինչպիuի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատաuխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ:
  5. Փորձագետի եզրակացությանը կցվում են հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները և այլ նյութեր, ինչպեu նաև փորձագետի հետևությունները պարզաբանող լուuանկարները, uխեմաները և այլն:
  6. Եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրu է փորձագետի հատուկ գիտելիքների uահմաններից, յուրաքանչյուր գործի համար ստեղծված փորձագետի եզրակացությունը` բովանդակում է առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատաuխանելու անհնարինության մաuին հիմնավորում:
  7. Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու արդյունքում փորձագետները հանգել են այն հետևության, որ ամբուլատոր պայմաններում անհնարին է պատասխանել իրենց առջև դրված հարցերին, այդ մասին գրավոր տեղյակ են պահում փորձաքննություն նշանակած պաշտոնատար անձին (մարմնին)` հիմնավորելով փորձաքննությունը հիվանդանոցային պայմաններում իրականացնելու անհրաժեշտությունը:
  8. Եթե փորձաքննության ընթացքում փորձագետը եզրակացության է գալիս, որ բոլոր առաջադրված հարցերը դուրս են իր հատուկ գիտելիքների սահմաններից, կամ եթե փորձագետին ներկայացված նյութերը բավարար չեն եզրակացություն տալու համար, փորձագետը հրաժարվում է փորձաքննությունը կատարելուց` այդ մասին կազմելով գրավոր եզրակացություն:
  9. Եթե փորձաքննության ընթացքում փորձագետները եզրակացության են գալիս, որ առաջադրված որոշ հարցեր դուրս են իրենց հատուկ գիտելիքների սահմաններից, կամ եթե փորձագետներին ներկայացված նյութերը բավարար չեն փորձագետին ներկայացված որոշ հարցերի պատասխանելու համար, փորձագետը այդ հարցերի մասով հրաժարվում է փորձաքննություն կատարելուց` եզրակացության մեջ նշելով առաջադրված որոշ հարցերին պատասխանելու անհնարինության հիմնավորումները:
  10. 4 Փորձագետների եզրակացությունը կազմվում է երկու օրինակից: 41.Փորձագետների եզրակացության առաջին օրինակն ուղարկվում է փորձաքննությունը նշանակած պաշտոնատար անձին (մարմնին):
  11. Երկրորդ օրինակը մնում է փորձաքննություն իրականացրած կազմակերպությունում և կցվում փորձաքննության ենթարկված անձի հիվանդության պատմությանը կամ փորձագիտական եզրակացության ակտին:

ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 Դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված ծախսերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք 166-րդ և 168-րդ հոդվածների, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի, Վարչական դատավարության օրենսգրքի 37-րդև 58-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել