«Հասանելի բուհական կրթություն» ծրագիրը մեկնարկեց Կապանում

Հունվարի 17-ին  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ  «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի մեկնարկային հանդիպումը:

«Հասանելի բուհական կրթություն» ծրագիրն իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է  նպաստել Սյունիքի մարզի բարձրագույն  ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով:

Ծրագրի ներկայացման հանդիպմանը մասնակցեցին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»/ՀԱՊՀ հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։

Հանդիպման  մասնակիցներին ողջունեց  ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը, ով, կարևորելով ծրագրի գաղափարն ու անհրաժեշտությունը, ԳՈՒՄ ՀԿ-ի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և կոչ արել  ուսանողներին ու դասախոսներին ծրագրի իրականացման ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերել։

Հանդիպման մասնակիցներին ողջունել  է նաև ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա Տոռոզյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանին ծրագրի գաղափարի իրականացմանն ընդառաջելու և  համագործակցելու պատրաստակամության համար։

Ծրագրի ղեկավար Աննա Դանիելյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու նախատեսված գործողությունները, որից հետո  հանդիպման մասնակիցները հանդես եկան հարցադրումներով և ծրագրի վերաբերյալ դրական դիրքորոշումներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել