Ո՞վ կփոխարինի վարչապետին՝ նրա բացակայության դեպքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 17-ին, որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը ՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 3-րդ կետում «առաջին փոխվարչապետի» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկի» բառերով»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 16-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ՀՀ փոխվարչապետներ էին նշանակվել Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել